Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որը ավելի հայտնի է որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, 2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանձնաժողովը ստեղծվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների իրականացումը տրված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին[1], որը կազմված է 11 անդամից։
2019 թվականի հունիսի 4-ին հանձնաժողովը գումարել է առաջին նիստը[2]։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննիչ հանձնաժողովի անդամներ են[3]։
- Անդրանիկ Քոչարյան (քննիչ հանձնաժողովի նախագահ)
- Վարդան Վարդանյան
- Գևորգ Գորգիսյան
- Արամ Խաչատրյան
- Արմեն Խաչատրյան
- Տիգրան Կարապետյան
- Սասուն Միքայելյան
- Քրիստինե Պողոսյան
- Սողոմոն Սողոմոնյան
- Ռուբիկ Ստեփանյան
- Սիփան Փաշինյան